Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  1. Սույն Ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են Իզիտրանսի (այսուհետ նաև՝ Իզիտրանս) կայքով (այսուհետ նաև՝ Կայք) մատուցվող ծառայությունների հետ կապված իրավական հարաբերությունները: Իզիտրանսը իր ծառայությունները մատուցում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում՝ իր արտասահմանյան գործընկերների հետ համագործակցելով։
  2. Մուտք գործելով Իզիտրանսի Կայք (www.easytrans.am), օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ Հաճախորդը, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Հաճախորդ) հաստատում է, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել է սույն օգտագործման Ընդհանուր դրույթներն ու պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Easytrans-ի կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները, հրապարակային գործակալության (միջնորդավորման) պայմանագրի դրույթները (այսուհետ նաև՝ Պայմաններ կամ Պայմանագիր) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Easytrans-ի կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի գրանցված օգտագործող, թե ուղղակի այցելու:

1. Պատվերի ձևակերպում

  1. Մինչ Իզիտրանսը Հաճախորդի պատվերը կտեղափոխի Հայաստան, Հաճախորդը պարտավոր է գրանցվի Իզիտրանսի Կայք և իր անձնական էջի համապատասխան բաժնում լրացնի պատվերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը։ Պատվեր կատարելիս Հաճախորդը պարտավոր է տրամադրել վաճառողին իր նույնականացման կոդը` Հասցե 2-ը, իսկ վաճառողից բեռնակրման համարը ստանալու դպքում՝ անմիջապես լրացնել Իզիտրանսի Կայքի համապատասխան բաժնում։ Այդ երկու համարները հանդիսանում են Հաճախորդի պատվերի բեռնափոխադրման տեսակի նույնականացման համարները։ Եթե Պատվերի վրա բացակայում է վերոնշյալ նույնականացման տվյալներից որևէ մեկը կամ առկա է անհամապատասխանություն, ապա Easytrans-ը հնարավորության դեպքում կփորձի կապ հաստատել Հաճախորդի տրամադրած հեռախոսահամարով, իսկ եթե նույն օրվա ընթացքում Հաճախորդը չպատասխանի, ապա Պատվերը կառաքվի համաձայն Հաճախորդի կողմից մուտքագրված տեղեկատվությանը համապատասխան։ Հաճախորդն ընդունում է, որ սույն կետի պայմանը չպահպանելու դեպքում, Պատվերի հետ կապված բոլոր ռիսկերը կրում է վերջինս և հրաժարվում է նման դեպքերում Իզիտրանսին որևէ պահանջ ներկայացնելու իրավունքից:
  2. Կարևոր պահանջ է լրացնել նաև պատվերի գնի (ինվոյսային արժեքի) մասին տեղեկությունը՝ ավտոմատիզացված կերպով մաքսային մարմիններին փոխանցելու համար: Այն դեպքերում, երբ Պատվերի համար գին հայտարարագրված չէ, ապա մաքսային մարմինները իրավասու են օրենքով սահմանված կարգով որոշել Պատվերի գինը:

2․ Պատվերի նույնականացում և մուտքագրում

  1. Հաճախորդն իր պատվերը պարտավոր է ուղարկել Իզիտրանսի արտասահմանյան պահեստի հասցեով: Պատվերի վրա պետք է նշված լինի Իզիտրանս Easytrans-ի կողմից տրամադրված բոլոր տեղեկությունները, հակառակ դեպքում Իզիտրանսը պատասխանատվություն չի կրում պատվերը պահեստում չընդունելու, ուշացումով նույնականացնելու, առաքումն ուշացնելու կամ չառաքելու համար։ Պատվերն ընդունված է համարվում այն ժամանակ, երբ արտասահմանյան պահեստում Իզիտրանսի կողմից Պատվերը նույնականացվում, գրանցվում և մուտքագրվում է համակարգ: Պատվերի նույնականացումը կատարվում է այն փաստացի պահեստ առաքվելուց հետո 1(մեկ) աշխատանքային օրվա ընթացքում։ Պատվերի սքանավորման ու նույնականացման արդյունքում Հաճախորդի անձնական էջում կարտացոլվեն համապատասխան տեղեկությունները։ Ընդ որում Հաճախորդի անձնական էջում արտասահմանյան պահեստում մուտք եղած փաթեթների քաշը ներկայացնում է միայն փաստացի քաշով։

3. Վերափաթեթավորում

  1. Պատվերները տեղափոխվում են փաթեթավորված վիճակում։ Սակայն Easytrans-ը իրավունք ունի ստուգել փաթեթավորված Պատվերի պարունակությունը` նրանում տեղափոխման համար արգելված ապրանքների առկայությունը բացառելու նպատակով: Պատվերի փաթեթավորումը կատարվում է Ծառայությունից օգտվողի կողմից։ Easytrans-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում սխալ կամ թերի փաթեթավորման հետևանքով Պատվերին հասցրած վնասի համար: Այն դեպքում, երբ Պատվերի փաստացի և/կամ ծավալային քաշի նվազեցման կամ համախմբման անհրաժեշտություն է առկա, Իզիտրանսն իրավունք ունի Պատվերը վերափաթեթավորել, որը կատարվում է անվճար։

4. Արգելված Պատվեր

  1. Իզիտրանսը չի փոխադրելու այնպիսի Պատվերներ, որոնք արգելված են Պահեստի երկրի կամ ՀՀ օրենդրությամբ։ Արգելված իրերի ցանկը ներկայացված է Իզիտրանսի կայքում։ Պահեստում արգելված պատվեր ստանալու դեպքում, Հաճախորդն է կրում ողջ պատասխանատվությունը այդ Պատվերի Պահեստում պահպանության, վերադարձման կամ ոչնչացման համար։ Իզիտրանսը չի փոխադրում զենք, զինամթերք, թանկարժեք մետաղների ձուլակտորներ կամ ջարդոն, արտարժույթ, վտանգավոր, պայթուցիկ կամ շուտ հրկիզվող նյութեր, կենդանիներ, միջատներ, դեղորայք, խմիչք:

5. Պատվերի փոխադրում

  1. Պահեստում Պատվերը ընդունելուց, նույնականացնելուց, համակարգում մուտքագրելուց և վերափաթեթավորումից (եթե առկա է անհրաժեշտություն) հետո Իզիտրանսը կազմակերպում է Պատվերի փոխադրումը ՀՀ: Իզիտրանսը պատասխանատվություն է կրում միայն իր Պահեստ հասած և ընդունված Պատվերների փոխադրման համար։ Փոխադրման ժամանակացույցը ներկայացված է Իզիտրանսի Կայքում։ Փոխադրման ժամկետը կարող է խախտվել՝ պայմանավորված սեզոնային ծանրաբեռնվածությամբ, անհաղթահարելի ուժի գործողության հետ: Փոխադրման ժամկետի խախտման համար մասնակի կամ ամբողջական փոխհատուցում իզիտրանսը տրամադրում է միայն սեփական հայեցողությամբ՝ պայմանավորված ուշացման պատճառներով: Հաճախորդը համաձայն է, որ սույն Ընդհանուր պայմանների եւ դրույթների Պատվերի ուշացման համար իրավունք ունի հատուցման դիմում ներկայացնել Իզիտրանսին, սակայն համաձայն է և ընդունում է, որ բոլոր դեպքերում մասնակի կամ ամբողջական հատուցման հարցը լուծվում է Իզիտրանսի հայեցողությամբ և Հաճախորդը պարտավորվում է ընդունել Իզիտրանսի որոշումը որպես վերջնական և չբողոքարկել այն: Այս պահանջը Հաճախորդի կողմից խախտելու և Իզիտրանսի որոշումը բողոքարկելու դեպքում Հաճախորդը կրում է բողոքարկման ընթացքի ու արդյունքների հետ կապված Իզիտրանսի բոլոր ծախսերը՝ ներառյալ պետական տուրքեր, փաստաբանական և այլ ծախսեր:

6. Պատվերը ՀՀ-ում

  1. Պատվերը ՀՀ-ում հասնելուց հետո Իզիտրանսը Հաճախորդին տեղեկացնում է էլեկտրոնային փոստի միջոցով՝ հայտնելով ստացման ընթացակարգն ու ժամկետը: Ֆիզիկական անձանց բեռները դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում հասցեատերերին այն դեպքերում, եթե մաքսային մարմինների կողմից չեն առարկվում հայտարարագրված արժեքները, կամ Պատվերը չի հանդիսանում ֆիզիկական անձի կողմից ներմուծման համար արգելված ապրանքատեսակ։ Իրավաբանական անձանց ԵԱՏՄ երկրներից առաքման դեպքում, եթե առկա են անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, Իզիտրանսի կողմից դուրս են բերվում մաքսատնից և հանձնվում Հաճախորդին։ Իսկ ոչ ԵԱՏՄ երկրներից առաքվող բեռները Իզիտրանսի կողմից հանձնվում են պահպանության մաքսային տերմինալին եւ մաքսազերծման գործընթացն իրականացվում է Հաճախորդի կողմից։ Մաքսային տերմինալ Պատվերի մուտքից 48 ժամը լրանալուց հետո մաքսային տերմինալի կողմից սահմանված են պահեստավորման եւ պահպանության վճարներ, որոնք, համաձայն Իզիտրանսի կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի, ենթակա են վճարման Հաճախորդի կողմից: Մաքսային պահեստում Պատվերի պահպանման ծախսերը կատարվում է Հաճախորդի կողմից,իսկ այն դեպքում, եթե դրանք կատարվել են Իզիտրանսի կողմից, ապա հատուցվում են Հաճախորդի կողմից: Հաճախորդը պարտավոր է հատուցել իր կողմից Պատվերը ժամանակին մաքսային պահեստից չվերցնելու արդյունքում Իզիտրանսի կատարած ծախսերն ու կրած վնասները:

7. Պատվերի հանձնման վայրը և կարգը

  1. Պատվերը ՀՀ հասնելուց հետո կտեղափոխվի Երևանյան գրասենյակ և պատրաստ կլինի հանձնման հաջորդ աշխատանքային օրը։ Հաճախորդը կարող է ստանալ Պատվերը այն ժամանակ, երբ Հաճախորդի անձնական էջում պատվերի համապատասխան բաժնում կարտացոլվի "Երևանի Պահեստում է" և կվճարի ծառայության դիմաց՝ ընտրելով համապատասխան վճարման եղանակը։ Հաճախորդը կամ նրա նշած հասցեատերը պարտավոր է ստանալ Պատվերը Հայաստան հասնելուց հետո 180 օրվա ընթացքում, այլապես այն ճանաչվում է տիրազուրկ։ Պատվերները հանձնվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա կամ օրինական ներկայացուցչին՝ համապատասխան փաստաթղթի հիման վրա: Պատվերը կարող է հանձնվել նաև Հաճախորդի կողմից լիազորված անձին, եթե անձը ունի գրավոր լիազորագիր (այդ թվում Կայքում լրացված) և անձը հաստատող փաստաթուղթ: Հաճախորդն իր ցանկությամբ կարող է օգտվել «Առաքում ՀայՓոստ»-ով ծառայությունից՝ նախապես Easytrans-ին տրամադրելով առաքման հասցեն և կատարելով փոստի վճարը։

8. Ծառայության գինը և վճարման կարգը

  1. Ֆիզիկական անձանց համար Իզիտրանսի կողմից մատուցված Ծառայության գինը որոշվում է ըստ Պատվերի փաստացի քաշի, բացառությամբ գերծավալային քաշով Պատվերների: Պատվերը համարվում է գերծավալային քաշով, եթե կողմերի երկարությունների գումարը գերազանցում է 150 սմ-ը կամ ծավալային քաշը 2 և ավելի անգամ գերազանցում է փաստացի քաշը: Այս դեպքում հաշվարկվում է ըստ Պատվերի ծավալային քաշի։ Ծավալային քաշը հաշվարկվում է միջազգայնորեն ընդունված հետևյալ բանաձևով՝ Երկարություն X Լայնություն X Բարձրություն / 5000 (սմ / կգ): Երևանի պահեստում բացի փաթեթի փաստացի քաշից, նաև դիտարկվում է ծավալային քաշը: Եթե փաթեթը ունի ծավալային քաշ, ապա առաքման արժեքը հաշվարկվում է ծավալային քաշով։

9. Պատասխանատվություն

  1. Պատվերի կորստի կամ վնասման համար Իզիտրանսը պատասխանատվությունը է կրում այն պահից սկսած, երբ պահեստը ընդունում է և նույնականացնում է Պատվերը: Հաճախորդը և Իզիտրանսը համաձայնում և ընդունում են, որ Ծառայության մատուցման ընթացքում Պատվերի վնասման կամ կորստի համար Իզիտրանսը կրում է պատասխանատվություն Պատվերի գնի (ինվոյսային արժեքի) չափով, սակայն ոչ ավելի, քան 20,000 (քսան հազար) ՀՀ դրամը: Պատվերի ապահովագրումը և դրանից բխող ծախսերը իրականացվում են Հաճախորդի կողմից, իր ցանկությամբ և իր հաշվին։ Հաճախորդներն իրավունք ունեն Easytrans-ին ներկայացնել գրավոր պահանջ (բողոք*), պատվերի կորստի դեպքում պատճառված իրական վնասը հատուցելու պահանջով: Պատվերը չառաքելու, Պատվերի վնասվածքի կամ կորստի հետ կապված գրավոր բողոքը ներկայացվում է Easytrans-ին 30 օրացուցային օրվա ընթացքում` Պատվերի հանձնման օրվանից կամ հանձնման համար սահմանված ժամկետի ավարտից սկսած: Ընդ որում, ժամկետի հաշվարկման երկու հիմքերի առկայության դեպքում ժամկետի ավարտ է համարվում ավելի ուշ լրացող ժամկետը: Բոլոր դեպքերում Իզիտրանսը պատասխանատվություն չի կրում Պատվերի որևէ թաքնված թերության կամ վնասվածքի համար, ինչպես նաև Պատվերի արտաքին վնասվածքների համար, եթե Պատվերի փաթեթավորումը/արկղը/տուփը չի վնասվել փոխադրման կազմակերպման ընթացքում կամ եթե փաթեթավորման/արկղի/տուփի վնասման ու Պատվերի արտաքին վնասվածքի միջև պատճառահետևանքային կապ առկա չէ: Հաճախորդը պարտավոր է ստանալ Հայաստան փոխադրված Պատվերը, իսկ հրաժարվելու դեպքում Հաճախորդը պարտավոր է Իզիտրանսին մեկ շաբաթյա ժամկետում վճարել փոխադրման կազմակերպման արժեքն ամբողջությամբ:

Պայմանագիրը կարող եք տեսնել EasyTrans-ը

Թարմացված է՝ 23.02.22