Կարող եք կատարել գնումներ օնլայն խանութներից, ցանկացած օնլայն խանութից գնում կատարելու համար անհրաժեշտ է գրանցվել, իսկ գրանցումը կատարվում է հետևյալ կերպ․
Գրանցվում եք Ձեր անուն ազգանունով, էլ․ հասցեյով և գաղտնաբառով:
Հաստատում եք գրանցումը էլ․ հասցեին ուղարկված նամակի միջոցով։
Ընտրում եք առաքում ծառայությունը, որպես առաքման հասցե նշում եք «Իմ անհատական հասցե»-ի տվյալները (քաղաք, փողոց, տուն, Հասցե 2, հեռախոս և այլն), որպեսզի Ձեր փաթեթը ուղարկվի մեր պահեստ։
Գնումը կատարելուց հետո EasyTrans -ի կայքում մուքտ եք գործում «Ավելացնել ծանրոց» բաժինը և լրացնում ձեր պատվերի բոլոր անհրաժեշտ տվյալները։
Պահեստում Ձեր փաթեթը ստանալուց հետո, կկազմակերպվի դեպի ՀՀ առաքումը։
Երևանում Ձեր առաքանին ստանալու համար անհրաժեշտ է լինել համապատասխան փաստաթղթով։